21:46  ,  16 հունվարի, 2019

Դորտմունդի «Բորուսիան» կատակել է «ՌԲ Լայպցիգի» կարճ պատմության թեմայով

Դորտմունդի «Բորուսիան» միացել է սոցիալական ցանցերում #10YearChallenge չելենջին, որի մասնակիցները հրապարակում են 10 տարվա վաղեմության եւ ներկային վերաբերող լուսանկարներ։

Սակայն «Բորուսիան» անդրադարձել է ոչ թե սեփական պատմությանը, այլ կատակել է «ՌԲ Լայպցիգի» կարճ պատմության թեմայով՝ դատարկ ֆոնին նշելով 2009 թվականը, իսկ 2019–ը՝ «ՌԲ Լայպցիգի» լոգոյով։ Ակումբը ստեղծվել է 2009թ. մայիսի 19–ին։

Ավելի վաղ նույնաբովանդակ հրապարակում էր արել նաեւ «ՌԲ Լայպցիգը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս