20:50  ,  16 հունվարի, 2019

Բուֆոն. Կցանկանայի խաղալ Ռոնալդուի հետ, բայց ՊՍԺ–ն ընտրեցի նաեւ Նեյմարի եւ Մբապեի պատճառով

Միշտ ուրախ եմ եղել խաղալ աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստների հետ եւ կցանկանայի խաղալ նաեւ Ռոնալդուի հետ, ասել է ֆրանսիական ՊՍԺ–ի 40–ամյա իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը։

Հիշեցնենք, որ անցած ամռանը Բուֆոնը հեռացավ Թուրինի «Յուվենտուսից», որը Մադրիդի «Ռեալից» գնեց պորտուգալացի հարձակվողին։

«Անցած ամռանը կարիերաս չավարտելու պատճառը եղավ այն, որ ինձ զանգեցին ՊՍԺ–ից, որի կազմում են հանդես գալիս Նեյմարն ու Մբապեն։ Նրանք Մեսի եւ Գրիզմանի հետ աշխարհի լավագույն խաղացողներն են։ ՊՍԺ–ն ձգտում է բարձր նպատակենրի, եւ Նեյմարն ու Մբապեն իմ որոշման կարեւոր պատճառներից էին»,– Բուֆոնի խոսքը մեջբերում է esporteinterativo–ն։

Իտալացի դարպասապահը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1995 թվականին «Պարմայում»: 2001-ին տեղափոխվել է Թուրինի «Յուվենտուս»՝ անցկացնելով 17 տարի: 2018թ. ամռանը ՊՍԺ-ի հետ կնքել է մեկ տարվա պայմանագիր եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:

Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Բուֆոնը մասնակցել է 8 հանդիպման, բաց թողել 4 գոլ, կատարել 22 սեյվ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում