19:10  ,  16 հունվարի, 2019

Դի Մարիա. Ինձ թույլ չտվեցին անցկացնել կարիերայիս լավագույն հատվածը «Մանչեսթեր Յունայթեդում»

Ֆրանսիական ՊՍԺ–ի արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան պատմել է «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրած մրցաշրջանի մասին՝ խոստովանելով, որ բարդ հարաբերություններ է ունեցել անգլիական ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնն այն ժամանակ զբաղեցրած հոլանդացի Լուի վան Գալի հետ։

«Ընդամենը մեկ տարի մնացի «Մանչեսթեր Յունայթեդում»։ Իմ կարիերայի լավագույն փուլը չէ։ Ավելի ստույգ ինձ թույլ չտվեցին անցկացնել կարիերայիս լավագույն հատվածն այնտեղ։ Այն ժամանակ ես բարդ հարաբերություններ ունեի գլխավոր մարզիչի հետ։ Բարեբախտաբար, հնարավորություն ստացա տեղափոխվել ՊՍԺ։ Դրանից հետո ես դարձյալ ցույց տվեցի, թե ինչպիսի ֆուտբոլիստ եմ»,– Դի Մարիայի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Դի Մարիան «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվել 2014թ. ամռանը Մադրիդի «Ռեալից» 75 միլիոն եվրոյով։ Մեկ տարի անց նա տեղափոխվեց ՊՍԺ 63 միլիոն եվրոյով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում