17:40  ,  16 հունվարի, 2019

Հայաստանի հավաքականի թեկնածուն ունի նոր ակումբ

Այս ամիս «Արարատ–Արմենիայից» հեռացած պաշտպան Ռոբերտ Դարբինյանը պայմանագիր է կնքել «Բանանցի» հետ, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Հայաստանի ազգային հավաքականի 23–ամյա թեկնածուն մինչեւ «Արարատ–Արմենիա» տեղափոխվելը հանդես էր գալիս Գյումրիի «Շիրակում»։ Դարբինյանը Հայաստանի առաջնություն էր տեղափոխվել ռուսական «Կռիլյա Սովետովից»։

«Արարատ–Արմենիայի» կազմում Ռոբերտ Դարբինյանը Հայաստանի ընթացիկ առաջնությունում մասնակցել է երկու հանդիպման։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում