17:05  ,  16 հունվարի, 2019

Մեսին՝ Պրիմերայում 400-րդ գոլի մասին. Ուշադրություն չեմ դարձնում ռեկորդներին ու թվերին

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին անդրադարձել է «Էյբարի» դեմ Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի խաղին (3:0), որում որը 400-րդ գոլը խփեց Պրիմերայում: 31-ամյա Մեսին պատմության առաջին ֆուտբոլիստն է, որը 400 գոլ է խփում Իսպանիայի առաջնությունում:

«Հպարտ եմ, որ գրանցել եմ այդպիսի ցուցանիշ եւ հույս ունեմ, որ կշարունակեմ գոլեր խփել: Այնքան էլ ուշադրություն չեմ դարձնում ռեկորդներին ու թվերին, նախընտրում եմ կենտրոնանալ յուրաքանչյուր օրվա վրա: Մտածում եմ ոչ թե գոլերի մասին, այլ յուրաքանչյուր հաջորդ հանդիպման, որում պետք է հաղթել եւ պայքարել տիտղոսի համար: Փորձում եմ օգնել թիմին, բայց ոչ միայն գոլերով»,- Մեսիի խոսքը մեջբերում է El Mundo Deportivo-ն:

Պրիմերայում 400 գոլի սահմանագիծը հատելու համար արգենտինացի հարձակվողից պահանջվեց 435 հանդիպում: Իսպանիայի առաջնության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնում է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը 2009-2018-ը խաղացել է Մադրիդի «Ռեալում» եւ խփել 311 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում