16:40  ,  16 հունվարի, 2019

Ռոբերտ Էմմիյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

«Մեծարգո՛ վարչապետ, Ազգային ժողովի հարգարժա՛ն նախագահ, նորընտի՛ր պատգամավորներ.

Շնորհավորում եմ ընտրություններում ձեռք բերած հաղթանակի կապակցությամբ: Ձեզանից յուրաքանչյուրը գիտակցաբար իր վրա է վերցրել աշխարհի՝ մեր երկրին ուղղված մարտահրավերներին դիմակայելու, ճիշտ կողմնորոշվելու, համայն հայության վստահությունը արդարացնելու պատասխանատվությունը:

Համոզված եմ, որ երիտասարդ պատգամավորների եռանդի, ստեղծագործական ձիրքի և փորձառու պատգամավորների խելամտության ներդաշնակ համագործակցությունը մեր երկիրը կդարձնեն բարեկեցիկ, և յուրաքանչյուր քաղաքացի կապրի արժանապատիվ կյանքով:

Մեծարգո՛ վարչապետ, ընտրությունը ցույց տվեց, որ Դուք մենակ չեք... Այսօր Ձեր հերթն է: Հաջողություն եմ մաղթում Ձեզ և մեզ գալիք հաղթանակների ճանապարհին»,- ֆեյսբուքյան էջում գրել է Ռոբերտ Էմմիյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում