15:46  ,  16 հունվարի, 2019

«Չելսին» աշխատանք կառաջարկի Պետր Չեխին

Լոնդոնի «Չելսին» աշխատանք կառաջարկի «Արսենալի» չեխ դարպասապահ Պետր Չեխին, որն ընթացիկ մրցաշրջանի վերջում կավարտի կարիերան, տեղեկացնում է The Times-ը:

Առաջարկն ընդունելու դեպքում 36-ամյա դարպասապահը կաշխատի կամ «Չելսիի» մարզչական շտաբում, կամ կլինի ակումբի դեսպանը:

Հիշեցնենք, որ Պետր Չեխը 2015-ից է հանդես գալիս «Արսենալում», իսկ դրանից առաջ 11 տարի խաղում էր «Չելսիում»: Դարպասապահը հանդես է եկել նաեւ չեխական «Խմելում», Պրահայի «Սպարտայում» եւ ֆրանսիական «Ռենում»: Սա նրա կարիերայի 20-րդ մրցաշրջանն է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարգավիճակում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում