12:41  ,  16 հունվարի, 2019

Ժոզե Մոուրինյոն աշխատանքի է անցել հեռուստատեսությունում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացված Ժոզե Մոուրինյոն աշխատանքի է անցել beIN SPORTS ալիքում, որտեղ կկատարի փորձագետի աշխատանք: Պորտուգալացի մասնագետն աշխատանքը կսկսի հունվարի 17-ից, երբ կաշխատի Սաուդյան Արաբիայի եւ Քաթարի հավաքականների միջեւ Ասիայի գավաթի խաղարկության երրորդ տուրի խաղում: Հունվարի 19-ին Մոուրինյոն կմեկնաբանի «Արսենալ» - «Չելսի» Պրեմյեր լիգայի 23-րդ տուրի հանդիպումը, փոխանցում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ 55-ամյա Մոուրինյոն անգլիական ակումբը գլխավորում էր 2016 թվականից: Այդ ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդը» նվաճել է Անգլիայի Սուպերգավաթը, Անգլիական լիգայի գավաթը եւ Եվրոպայի լիգայի հաղթողի կոչումը: Պորտուգալացի մասնագետի պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2020 թվականի հուլիսը:

Մինչեւ այս մրցաշրջանի ավարտը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար է նշանակվել է նորվեգացի մասնագետ Ուլե-Գունար Սուլշերը, որը մանչեսթերյան ակումբում խաղացել է 1996-2007-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում