12:08  ,  16 հունվարի, 2019

NBA. «Գոլդեն Սթեյտի» ռեկորդն ու օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» մրցակցի խաղահրապարակում 142:111 հաշվով հաղթել է «Դենվերին»:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստներ են ճանաչվել Ստիվեն Կարին ու Կլեյ Թոմփսոնը, որոնք «Գոլդեն Սթեյտի» կազմում վաստակել է 31-ական միավոր: Կեւին Դյուրանտը հյուրերին բերել է 27 միավոր:

Առաջին քառորդում «Գոլդեն Սթեյտը» հավաքել է 51 միավոր, ինչը ռեկորդային ցուցանիշ է NBA-ի պատմության մեջ: Նախկինում NBA-ի հանդիպման մեկնարկային քառորդում 5 թիմերի հաջողվել էր վաստակել 50 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Դենվեր» – «Գոլդեն Սթեյտ»՝ 111:142 (38:51, 22:28, 23:33, 28:30)

«Ֆիլադելֆիա» – «Մինեսոտա»՝ 149:107 (40:27, 43:31, 32:32, 34:17)

«Ինդիանա» – «Ֆինիքս»՝ 131:97 (38:19, 24:32, 34:22, 35:24)

«Ատլանտա» – «Օկլահոմա»՝ 142:126 (25:29, 45:30, 27:41, 45:26)

«Միլուոկի» – «Մայամի»՝ 124:86 (30:23, 39:22, 24:18, 31:23)

«Լեյքերս» – «Չիկագո»՝ 107:100 (19:18, 25:25, 32:25, 31:32)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում