10:33  ,  16 հունվարի, 2019

Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին դարպասապահը 27 տարեկանում ավարտել է կարիերան

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին դարպասապահ Գոռ Էլյազյանը ավարտել է կարիերան: Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան էջում:

Օրեր առաջ 27-ամյա դարպասապահը հեռացել էր Վանաձորի «Լոռիից», որի կազմում խաղում էր 2017 թվականի հուլիսից:

Կարիերայի ընթացքում դարպասապահը հանդես է եկել նաեւ «Բանանցում», «Իմպուլսում», «Միկայում», «Շիրակում», «Կոտայքում» եւ «Արարատում»:

Ֆոտո՝ «Լոռիի» մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում