23:45  ,  15 հունվարի, 2019

Հայաստանի հավաքականի մարզիչները հանդիպել են Վիսենտե Դել Բոսկեի եւ Ֆերնանդո Իերոյի հետ (ֆոտո)

Իսպանիայում գտնվող ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հանդիպել է Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեի եւ Արքայական ակումբի լեգենդար խաղացող, 2018թ. աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրած Ֆերնանդո Իերոյի հետ:

Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն, իսպանացի Խինես Մելենդեսը եւ Հայաստանի հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ, իսպանացի Խավյեր Մինյանոն:

Հայաստանի հավաքականի մարզիչները Իսպանիայում հետեւում են Մադրիդի «Ռեալի» եւ «Աթլետիկոյի» մարզումային գործընթացին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում