23:12  ,  15 հունվարի, 2019

«Տոտենհեմը» կփորձի այս ամիս ձեռք բերել «Բարսելոնայի» հարձակվողին

Լոնդոնի «Տոտենհեմը» կփորձի այս ամիս «Բարսելոնայից» գնել կամ վարձակալել 21-ամյա բրազիլացի հարձակվող Մալքոմին, հաղորդում է Daily Star-ը:

Անգլիական ակումբը հարձակվող Հարի Քեյնի վնասվածքից հետո ստիպված է համալրել հարձակման գիծը, քանի որ անգլիացի ֆուտբոլիստի վերադարձը լավագույն մարզավիճակին սպասվում է մարտի վերջին: «Տոտենհեմի» հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինն էլ այժմ մասնակցում է Ասիայի գավաթի խաղարկությանը:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Մալքոմը մասնակցել է հինգ հանդիպման, գոլով կամ գոլային փոխանցմամբ աչքի չի ընկել: Նշվում է, որ «Բարսելոնան» դեմ չէ Մալքոմի տեղափոխությանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում