22:04  ,  15 հունվարի, 2019

«Տոտենհեմ». Հարի Քեյնը մարզումները կվերսկսի մարտին

«Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը մարզումները կվերսկսի մարտին, հաղորդում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը: Պաշտոնական հաստատում է ստացել, որ 25-ամյա ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Անգլիայի առաջնության 22-րդ տուրի խաղում ստացել է ձախ ոտքի վնասվածք:

Ընթացիկ մրցաշրջանում Քեյնը «Տոտենհեմի» կազմում անցկացրել է 31 հանդիպում, դարձել 20 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ: Նա լոնդոնյան ակումբի պատմության առաջին ֆուտբոլիստն է, որը նվազագույնը 20 գոլ է խփում 5 մրցաշրջաններում անընդմեջ: Անգլիացին 20 գոլի սահմանագիծը հատել էր նաեւ 2014/15 (31 գոլ), 2015/16 (28), 2016/17 (35) եւ 2017/18 (41) մրցաշրջաններում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում