00:14  ,  16 հունվարի, 2019

Յայա Տուրեի DreamTeam-ը

«Մոնակոյի», «Բարսելոնայի», «Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան, կոտդիվուարցի Յայա Տուրեն ներկայացրել է նախկին ակումբակիցներից կազմված DreamTeam-ը:

35-ամյա ֆուտբոլիստն ընդգրկել է հինգ հարձակվողների, որոնցից երկուսին նշել է կիսապաշտպանությունում, հաղորդում է Marca-ն:

Դարպասապահ. Էդերսոն Մորաես:

Պաշտպաններ. Վենսան Կոմպանի, Կարլես Պույոլ, Ռաֆայել Մարկես:

Կիսապաշտպաններ. Լերոյ Սանե, Անդրես Ինյեստա, Թիերի Անրի, Լիոնել Մեսի:

Հարձակվողներ. Սերխիո Ագուերո, Սամուել Էտո՝Օ, Դիդյե Դրոգբա:

2018թ. դեկտեմբերին հունական «Օլիմպիակոսից» հեռանալուց հետո Յայա Տուրեն այժմ ունի ազատ գործակալի կարգավիճակ: Սպասվում է, որ նա կմիանա շոտլանդական «Սելթիկին»:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում