21:05  ,  15 հունվարի, 2019

Մոուրինյո. Շնորհավորում եմ Չեխին այդպիսի զարմանալի կարիերայի կապակցությամբ

Լոնդոնի «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն շնորհավորել է «Արսենալի» դարպասապահ Պետր Չեխին զարմանալի կարիերայի կապակցությամբ: 36-ամյա ֆուտբոլիստը հունվարի 15-ին հայտարարել է, որ այս մրցաշրջանից հետո կավարտի կարիերան: Չեխն ու Մոուրինյոն միասին աշխատել են «Չելսիում»:

«Մեծ պատիվ էր լինել գլխավոր մարզիչ, որն այդքան վաղ տարիքում Չեխին հանձնեց առաջին համարի խաղաշապիկը: Այդ պահից նա իր մրցելույթներով, պրոֆեսիոնալիզմով, տիտղոսներով մշտապես հաստատել է իր իրավունքն այդ խաղաշապիկին:

Ֆուտբոլի համար մեծ կորուստ է Չեխի հեռանալը, բայց պատմությունը հնարավոր չէ ջնջել: Ես շնորհավորում եմ Չեխին այդպիսի զարմանալի կարիերայի կապակցությամբ»,- պորտուգալացի մարզիչի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Մոուրինյոն Չեխի հետ «Չելսիում» աշխատել է 2004-2007 եւ 2013-2015 թվականներին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում