20:05  ,  15 հունվարի, 2019

Մխիթարյանը՝ Չեխի մասին. Լեգենդ (ֆոտո)

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արժանին է մատուցել ակումբակից, չեխ դարպասապահ Պետեր Չեխին, որը հայտարարել է այս մրցաշրջանից հետո կարիերան ավարտելու մասին:

Հայաստանի հավաքականի ավագը Ինստագրամում հրապարակել է լուսանկար 36-ամյա Չեխի հետ՝ գրառելով. «Լեգենդ»:

Սա Պետր Չեխի կարիերայի 20-րդ մրցաշրջանն է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարգավիճակում: Նա 2015-ից է հանդես գալիս «Արսենալում», իսկ դրանից առաջ 11 տարի խաղացել է «Չելսիում»: Դարպասապահը հանդես է եկել նաեւ չեխական «Խմելում», Պրահայի «Սպարտայում» եւ ֆրանսիական «Ռենում»:

Պետր Չեխը Անգլիայի քառակի չեմպիոն է, 5 անգամ դարձել է Անգլիայի գավաթակիր, 3 անգամ հաղթել Անգլիական լիգայի գավաթում եւ մեկական տիտղոս նվաճել Չեմպիոնների լիգայում ու Եվրոպայի լիգայում:

Չեխիայի ազգային հավաքականի կազմում դարպասապահը 2002-2016-ն անցկացրել է 124 հանդիպում, իսկ 2004-ին դարձել Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Նա ազգային թիմում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս