20:41  ,  15 հունվարի, 2019

AusOpen. Աշխարհի առաջին ռակետի մրցակիցը հարվածել է գնդակ մատուցող աղջկան

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանում աշխարհի առաջին ռակետ Սիմոնա Հալեպը հաղթել էր էստոնացի Կայա Կանեպիին:

Այդ մրցախաղում Կանեպին գնդակով հարվածել է գնդակ մատուցող աղջկան, որը կանգնած է եղել կորտի եզրին: Աղջիկը վնասվածք չի ստացել, թեեւ հարվածը հզոր է ստացվել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում