19:44  ,  15 հունվարի, 2019

Նեյմարն ու Մբապեն աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներն են

Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարն աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստն է: Նրա տրանսֆերային գինը գնահատվում է 229.1 միլիոն եվրո: Երկրորդ տեղում է ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն՝ 215 միլիոն եվրո:  

Football Benchmark ծրագրի շրջանակում ուսումնասիրությունը կատարել է KPMG աուդիտորական ընկերությունը: Եռյակը եզրափակել է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին՝ 203.3 միլիոն եվրո:

Տասնյակում են նաեւ անգլիական «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը՝ 168.3 միլիոն եվրո, Լոնդոնի «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը՝ 151.1 միլիոն եվրո, Լոնդոնի «Չելսիի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը՝ 148.2 միլիոն եվրո, Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն՝ 129.4 միլիոն եվրո, Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը՝ 125.6 միլիոն եվրո, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան՝ 119.3 միլիոն եվրո, «Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն՝ 118.2 միլիոն եվրո:

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 12-րդն է՝ 107.3 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում