19:11  ,  15 հունվարի, 2019

«Փյունիկի» ֆուտբոլիստները հոկեյ են խաղացել (ֆոտո)

«Փյունիկը» Երեւանում շարունակում է պատրաստվել մրցաշրջանի գարնանային հատվածին: Երեւանյան թիմի ֆուտբոլիստները հոկեյ են խաղացել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Խաղին մասնակցել է նաեւ «Փյունիկի» ռուսաստանցի գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաեւը:

Հիշեցնենք, որ «Փյունիկը» մինչեւ մարտ մարզումային հավաքներ կանցկացնի Թուրքիայում եւ Կիպրոսում, որտեղ նաեւ կմասնակցի ռուսական Ֆուտբոլի ազգային լիգայի գավաթի խաղարկությանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում