18:46  ,  15 հունվարի, 2019

Լա Լիգայի նախագահ. Մոուրինյոյի վերադարձն Իսպանիա կլիներ գերազանց տեսարան

Իսպանական Լա Լիգայի նախագահ Խավյեր Տեբասը ուրախ կլիներ պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոյի դարձյալ տեսնել Իսպանիայի առաջնությունում:

«Դա հրաշալի կլիներ Լա Լիգայի համար: Մոուրինյոն ֆանտաստիկ մարզիչ է եւ նրա վերադարձն Իսպանիա կլիներ գերազանց տեսարան: Հրաշալի կլիներ մեր լիգայում ունենալ նրա նման մարզիչի: Բայց բարդ է ասել, թե որ ակումբը կլինի»,- Տեբասի խոսքը մեջբերում է RAC1-ը:

Հիշեցնենք, որ Մոուրինյոն 2010-2013 թվականներին գլխավորել է Մադրիդի «Ռեալը»: 2018թ. դեկտեմբերին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» հեռացվելուց հետո Մոուրինյոն մերժել է պորտուգալական «Բենֆիկային»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում