18:10  ,  15 հունվարի, 2019

«Գանձասար-Կապանի» կիսապաշտպանը մոտ է լեհական ակումբ տեղափոխվելուն

«Գանձասար-Կապանի» եւ Զամբիայի հավաքականի կիսապաշտպան Լուբամբո Մուսոնդան մոտ է Վրոցլավի «Շլենսկ» տեղափոխվելուն, հաղորդում է przegladsportowy.pl-ն:

Լեհական ակումբը հետեւել է 24-ամյա ֆուտբոլիստի խաղին Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում լեհական «Լեխի» հետ դիմակայությունից հետո (0:2, 2:1):

«Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը հայտնել էր, որ տեղյակ չէ, թե որտեղ է կարիերան շարունակելու Մուսոնդան, որի հետ կապվում է նաեւ հյուսիսամերիկյան ՄԼՍ տեղափոխվելու տարբերակը:

2015 թվականից «Գանձասար-Կապանում» հանդես եկող Մուսոնդան Հայաստանի ընթացիկ առաջնության 17 խաղում խփել է 5 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում: Զամբիայի հավաքականում Մուսոնդան անցկացրել է 23 հանդիպում, խփել 2 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում