16:42  ,  15 հունվարի, 2019

Դավիդ Սիլվան ռեկորդ է սահմանել «Մանչեսթեր Սիթիում»

Իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիլվան դարձել է «Մանչեսթեր Սիթիի» կազմում Պրեմյեր լիգայում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը: Մասնակցելով «Վուլվերհեմփթոնի» դեմ Անգլիայի առաջնության 22-րդ տուրի խաղին՝ նա մանչեսթերյան ակումբի կազմում 267-րդ հանդիպումն է անցկացրել Պրեմյեր լիգայում: Դա ռեկորդային ցուցանիշ է ակումբի պատմության մեջ:

33-ամյա Սիլվան 2010 թվականից է խաղում «Մանչեսթեր Սիթիում», որի կազմում 3 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, նվաճել Անգլիայի գավաթը, 3 անգամ դարձել Անգլիական լիգայի գավաթակիր եւ 2 անգամ հռչակվել երկրի սուպերգավաթակիր: Անգլիայի ընթացիկ առաջնությունում իսպանացին մասնակցել է 17 հանդիպման, դարձել 6 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում