14:38  ,  15 հունվարի, 2019

Սլավիկ Հայրապետյանը եւ Անաստասիա Գալուստյանը կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի ներկայացուցիչներ Սլավիկ Հայրապետյանը եւ Անաստասիա Գալուստյանը կմասնակցեն հունվարի 21-27-ը Մինսկում կայանալիք գեղասահքի Եվրոպայի առաջնությանը, փոխանցում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը:

Հայրապետյանը Լեհաստանում անցկացված Mentor Toruń Cup 2019 մրցաշարում 6-րդ տեղը գրավելուց հետո վերադարձել է Հայաստան եւ մարզվում է Երեւանում, իսկ Գալուստյանը նախապատրաստական փուլ է անցնում Մոսկվայում:

Եվրոպայի առաջնությունում հանդես կգան մոտ 100 գեղասահորդներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս