12:41  ,  15 հունվարի, 2019

Australian Open. Մարգարիտա Գասպարյանի մեկնարկը հաղթական էր

Ռուսաստանցի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը հաղթանակով մեկնարկեց Մելբուրնում անցկացվող Ավստրալիայի բաց առաջնությունում:

Առաջին շրջանում հայ մարզուհին 3 սեթում պարտության մատնեց չինացի ՉԺու Լինին՝ 4:6, 6:2, 6:2: Մրցախաղը տեւեց 1 ժամ 51 րոպե:

WTA-ի վարկանիշային աղյուսակի 91-րդ տեղում գտնվող Գասպարյանի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 14-րդ ռակետ, բելգիացի Էլիզե Մերտենսը:

Աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը 6:0, 6:2 հաշվով հաղթեց գերմանացի Տատյանա Մարիային: Ամերիկացի թենիսիստուհու հաջորդ մրցակիցը կլինի կանադացի Էժենի Բուշարը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում