12:10  ,  15 հունվարի, 2019

NBA. 58 միավոր հավաքած Ջեյմս Հարդենը գերազանցեց Կոբի Բրայանտի ցուցանիշը, օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Հյուսթոնը» սեփական խաղահրապարակում 112:94 հաշվով ուժեղ է գտնվել «Մեմֆիսից»:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Հյուսթոնի» առաջատար Ջեյմս Հարդենը, որ հավաքել է 57 միավոր:

Ամերիկացի բասկետբոլիստը 30-ից ավելի միավոր հավաքեց 17-րդ խաղում անընդմեջ եւ այդ ցուցանիշով գերազանցեց «Լեյքերսի» լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտին, որը 2003 թվականին նման արդյունքի հասել էր 16 խաղերում անընդմեջ: 29-ամյա Հարդենը կրկնեց Էլջին Բեյլորի ու Ուիլտ Չեմբերլենի ռեկորդը:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Բոստոնի» խաղացող Ջեյլեն Բրաունը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Բրուքլին» – «Բոստոն»՝ 109:102 (27:25, 19:20, 44:21, 19:36)

«Սան Անտոնիո» – «Շառլոտ»՝ 93:108 (24:28, 19:21, 29:27, 21:32)

«Յուտա» – «Դետրոյտ»՝ 100:94 (27:31, 26:28, 22:15, 25:20)

«Սակրամենտո» – «Պորտլենդ»՝` 115:107 (24:27, 30:17, 29:31, 32:32)

«Կլիպերս» – «Նոր Օրլեան»՝ 117:121 (36:32, 27:34, 25:28, 29:27)

«Հյուսթոն» – «Մեմֆիս»՝ 112:94 (24:29, 30:19, 33:22, 25:24)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս