01:52  ,  15 հունվարի, 2019

Գաբրիել Ժեզուսի դուբլը հաղթանակ բերեց «Մանչեսթեր Սիթիին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 22-րդ տուրի վերջին խաղում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» տանը մրցեց «Վուլվերհեմփթոնի» հետ եւ առավելության հասավ 3:0 հաշվով: Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմին հաղթանակ բերեց բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսի դուբլը: Եվս մեկ գոլ գրանցվեց «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեի փոխանցումից հետո հյուրերի անգլիացի պաշտպան Քոնոր Քոդիի ինքնագոլի պատճառով:

Հյուրերը 19-րդ րոպեից հանդես էին գալիս 10 ֆուտբոլիստներով: Պորտուգալացի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվայի դեմ կոպիտ սահանկման համար կարմիր քարտ ստացավ ֆրանսիացի պաշտպան Վիյի Բոլին:

«Մանչեսթեր Սիթին» 53 միավորով երկրորդ տեղում է եւ առաջատար «Լիվերպուլից» հետ է 4 միավոր: «Վուլվերհեմփթոնը» 29 միավորով 11-րդն է:

Անգլիայի առաջնություն, 22-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Վուլվերհեմփթոն»՝ 3:0 (տեսանյութ)

Գաբրիել Ժեզուս, 10, 39, 11մ, Քոնոր Քոդի, 78, ինքնագոլ

Հեռացում՝ Վիյի Բոլի («Վուլվերհեմփթոն»), 19

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում