20:42  ,  14 հունվարի, 2019

Ֆերգյուսոնն օգնում է Սուլշերին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմի ընտրության հարցում

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնն օգնում է թիմի գլխավոր մարզիչի պաշտոնակատար, նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերին:

Լեգենդար շոտլանդացի մասնագետը մասնակցում է «Մանչեսթեր Յունայթեդի» նախախաղային վերլուծություններին եւ օգնում է մեկնարկային կազմի ընտրության հարցում, հաղորդում է Manchester Evening News-ը:

Նշվում է, որ Սուլշերն ընդունում է խորհուրդները, սակայն վերջնական որոշումներն ընդունում է ինքնուրույն:

Հիշեցնենք, որ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի հեռանալուց հետո «Մանչեսթեր Յունայթեդը» Սուլշերի ղեկավարությամբ տարել է 6 անընդմեջ հաղթանակ, ինչ ռեկորդ է այս ակումբի մարզիչների համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում