16:33  ,  14 հունվարի, 2019

Տարվա առաջին Սուպերկլասիկոն՝ մարտի 2-ին

Մադրիդի «Ռեալի» ու կատալոնական «Բարսելոնայի» միջեւ Իսպանիայի առաջնության երկրորդ շրջանի հանդիպումը տեղի կունենա մարտի 2-ին, փոխանցում է AS-ը:

Պրիմերայի 26-րդ տուրի հանդիպումը կանցկացվի Մադրիդի «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:45-ին:

Հիշեցնենք, որ առաջին շրջանում «Բարսելոնան» Արքայական ակումբին հաղթել է 5:1 հաշվով:

Իսպանիայի առաջնության 19-րդ տուրիրց հետո «Ռեալը» 33 միավորով բաժանում է 3-4-րդ տեղերը եւ 10 միավոր հետ է առաջատար «Բարսելոնայից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով