16:14  ,  14 հունվարի, 2019

Australian Open. Ֆեդերերը խնդիրներ չունեցավ, Մարեյը պարտվեց մեկնարկում (ֆոտո)

Աշխարհի երկրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը հաղթանակով սկսեց պայքարը Մելբուրնում մեկնարկած թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում, որի գործող չեմպիոնն է:

Առաջին շրջանում 37-ամյա շվեյցարացի թենիսիստը 3 սեթում ուժեղ գտնվեց ուզբեկ Դենիս Իստոմինինից՝ 6:3, 6:4, 6:4: Ֆեդերերի հաջորդ մրցակիցը կլինի բրիտանացի Դանիել Էվանսը:

Աշխարհի նախկին առաջին ռակետ, բրիտանացի Էնդի Մարեյը պարտվեց իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտին՝ 4:6, 4:6, 7:6, 7:6, 2:6: Մրցախաղը տեւեց 4 ժամ 13 րոպե:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Էնդի Մարեյը հայտարարել էր, որ վնասվածքի պատճառով կարող է ավարտել կարիերան Australian Open-ից հետո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում