13:40  ,  14 հունվարի, 2019

Նադալն արթնացրել է ասուլիսի ժամանակ քնած լրագրողին

Աշխարհի երրորդ ռակետ Ռաֆայել Նադալը Մելբուրնում մեկնարկած թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում հաղթանակով մեկնարկելուց հետո հետխաղյա ասուլիսի ժամանակ զվարճացրել է լրագրողներին:

Իսպանացի թենիսիստը նկատել է, որ լրագրողներից մեկը քնած է եւ արթնացրել է նրան:

Հիշեցնենք, որ Australian Open-ում Նադալը մեկնարկել էր ավստրալացի Ջեյմս Դակվորտի նկատմամբ հաղթանակով՝ 6:4, 6:3, 7:5: Երկրորդ շրջանում նա կմրցի կամ Մեթյու Էբդենի (Ավստրալիա), կամ Յան-Լենարդ Շտրուֆի (Գերմանիա) հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում