13:17  ,  14 հունվարի, 2019

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպումներ կանցկացնի Լիբանանում

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հունվարի 15-ին կմեկնի Լիբանան, որտեղ կանցկացնի 2 ստուգողական հանդիպում: Թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքական է հրավիրել հետեւյալ խաղացողներին. 

Դարպասապահ

Դեյվիդ Ռիկարդո Չավես, «Խրիստոս», ԱՄՆ

Ֆուտբոլիստներ

Գարեգին Մաշումյան, «Լեո»

Սարո Գալստյան, «Լեո»

Հակոբ Ուզունյան, «Լեո»

Սարո Մարդանյան, «Լեո»

Էդվարդ Մկրտչյան, «Լեո»

Գոռ Սարգսյան, «Լեո»

Խաչատուր Միքայելյան, «Լեո»

Անդրանիկ Կարապետյան, «Լեո»

Սարգիս Նասիբյան, «Արմենիա Թրավել»

Գուրգեն Ավետիսյան, «Արմենիա Թրավել»

Էդգար Կիրակոսյան, «Արմենիա Թրավել»

Տիգրան Վարդանյան, «Շիրակ»

Սարգիս Մարգարյան, «Բորիսով 900» (Բելառուս)

Լիբանանում հայկական թիմը կհանգրվանի Բեյրութի «Նապոլեոն» հյուրանոցում: Լիբանանում հավաքականին կմիանա Բեյրութի «Ռասինգ» ակումբի դարպասապահ Սարգիս Ասկաջյանը: Հունվարի 16-ին Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի «Զուկ Մոսբե» ակումբի, իսկ հունվարի 17-ին՝ ՍԺՀ (Սենտ-Ժոզեֆի համալսարան) Սպորտս 1875 ակումբի հետ, փոխանցում է ՀՖՖ կայքը:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում