12:34  ,  14 հունվարի, 2019

NBA. Ջեյմս Հարդենը կրկնեց Կոբի Բրայանտի անհավանական ցուցանիշը, Ստիվեն Կարին հավաքեց 48 միավոր

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» մրցակցի խաղահրապարակում 119:114 հաշվով հաղթել է «Դալասին»:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Ստիվեն Կարին, որը «Գոլդեն Սթեյտի» կազմում վաստակել է 48 միավոր:

Ջեյմս Հարդենի 38 միավորները չեն օգնել «Հյուսթոնին», որը հյուրընկալվելիս պարտվել է «Օռլանդոյին»՝ 109:116: Հարդենը 30-ից ավելի միավոր հավաքեց 16-րդ խաղում անընդմեջ եւ այդ ցուցանիշով հավասարվեց «Լեյքերսի» լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտին, որը նման հաջողության հասել էր 2003 թվականին:

Այդ խաղում Ջեյմս Հարդենը նաեւ հակառեկորդ է կրկնել: Նրա 3 միավորանոց 17 նետումներից միայն մեկն է ստացվել դիպուկ: 16 վրիպումների հակառեկորդը 2004/05 մրցաշրջանում սահմանել էր «Պորտլենդի» խաղացող Դեյմոն Ստադեմայրը, որի 3 միավորանոց 21 նետումներից միայն 5-ն էին ստացվել արդյունավետ:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Դալասի» խաղացող Լուկա Դոնչիչը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Դալաս» – «Գոլդեն Սթեյտ»՝ 114:119 (29:25, 25:37, 34:30, 26:27)

«Լեյքերս» – «Քլիվլենդ»՝ 95:101 (24:32, 22:19, 19:24, 30:26)

«Նյու Յորք» – «Ֆիլադելֆիա»՝ 105:108 (24:36, 26:30, 32:17, 23:25)

«Վաշինգտոն» – «Տորոնտո»՝ 138:140 (լրացուցիչ ժամանակում) (21:36, 29:25, 34:37, 40:26, 7:7, 7:9)

«Ատլանտա» – «Միլուոկի»՝ 114:133 (32:35, 23:29, 29:31, 30:38)

«Օռլանդո» – «Հյուսթոն»՝ 116:109 (18:26, 34:33, 34:29, 30:21)

«Դենվեր» – «Պորտլենդ»՝ 116:113 (34:32, 24:28, 35:28, 23:25)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում