12:12  ,  14 հունվարի, 2019

Australian Open. Խաչանովը եւ Նադալը մեկնարկեցին հաղթանակով

Աշխարհի 11-րդ ռակետ, Ռուսաստանի ուժեղագույն թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Մելբուրնում անցկացվող թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում:

Առաջին շրջանում հայ մարզիկը 4 սեթում հաղթել է գերմանացի Պետեր Գոեւչիկին՝ 3:6, 6:3, 6:4, 6:3: Մրցախաղը տեւել է 2 ժամ 28 րոպե:

Մոսկվացի 22-ամյա թենիսիստի հաջորդ մրցակիցը կլինի Յոսիհիտո Նիսիոկա (Ճապոնիա) - Տենիս Սանդգրեն (ԱՄՆ) զույգի հաղթողը: 

Իսպանացի Ռաֆայել Նադալը մեկնարկել է ավստրալացի Ջեյմս Դակվորտի նկատմամբ հաղթանակով՝ 6:4, 6:3, 7:5: Երկրորդ շրջանում Նադալը կմրցի կամ Մեթյու Էբդենի (Ավստրալիա), կամ Յան-Լենարդ Շտրուֆի (Գերմանիա) հետ:

Հիշեցնենք, որ Australian Open-ի գործող չեմպիոնն է Ռոջեր Ֆեդերերը, որը կմեկնարկի ուզբեկ Դենիս Իստոմինի հետ մրցախաղով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում