«Մոնակոն» ու «Մարսելը» չպարզեցին հաղթողին Ֆրանսիայի առաջնության 20-րդ տուրում: Մարսելում կայացած խաղում գրանցվեց 1:1 հաշիվը (տեսանյութ):
Ամբողջ հանդիպումն անցկացրեց «Մոնակոյի» նորեկ, օրերս Լոնդոնի «Չելսիից» տեղափոխված իսպանացի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը, որը նորամուտը նշեց «Լիգա-1»-ում:
«Մարսելը» 28 միավորով 14-րդ տեղում է, իսկ «Մոնակոն» 14 միավորով 19-րդն է:
Ֆրանսիայի առաջնություն, 20-րդ տուր
«Մարսել» - «Մոնակո»՝ 1:1
Մաքսիմ Լոպես, 13 – Յուրի Տելեմանս, 38
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում