02:01  ,  14 հունվարի, 2019

Ֆաբրեգասը նորամուտը նշեց «Մոնակոյում» (տեսանյութ)

«Մոնակոն» ու «Մարսելը» չպարզեցին հաղթողին Ֆրանսիայի առաջնության 20-րդ տուրում: Մարսելում կայացած խաղում գրանցվեց 1:1 հաշիվը (տեսանյութ):

Ամբողջ հանդիպումն անցկացրեց «Մոնակոյի» նորեկ, օրերս Լոնդոնի «Չելսիից» տեղափոխված իսպանացի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը, որը նորամուտը նշեց «Լիգա-1»-ում:

«Մարսելը» 28 միավորով 14-րդ տեղում է, իսկ «Մոնակոն» 14 միավորով 19-րդն է:

Ֆրանսիայի առաջնություն, 20-րդ տուր

«Մարսել» - «Մոնակո»՝ 1:1

Մաքսիմ Լոպես, 13 – Յուրի Տելեմանս, 38

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով