01:38  ,  14 հունվարի, 2019

«Ռեալի» բարդ հաղթանակը Սեւիլիայում (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» Սեւիլիայում 2:1 հաշվով դժվարին հաղթանակ տարավ «Բետիսի» նկատմամբ: Մադրիդցիները խաղում էին կադրիային լուրջ խնդիրներով եւ հաղթանակ կորզեցին վերջնամասում (տեսանյութ):

Խաղի հաշիվը 13-րդ րոպեին բացեց Արքայական ակումբի խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, որը խփեց առաջին խաղակեսի միակ գոլը: Երկրորդ խաղակեսում դաշտի տերերն ունեին նկատելի առավելություն եւ խփեցին պատասխան գոլը: 67-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց «Ռեալի» նախկին կիսապաշտպան Սերխիո Կանալեսը: Խաղի վերջնամասում մադրիդցիներն ակտիվացել էին եւ կարողացան հաղթանակ կոզրել: «Ռեալի» հաղթական գոլը 88-րդ րոպեին տուգանային հարվածով խփեց փոխարինման դուրս եկած իսպանացի կիսապաշտպան Դանիել Սեբալյոսը, որը գրավեց իր նախկին թիմի դարպասը:

Այս հաղթանակից հետո «Ռեալը» հավաքեց 33 միավոր եւ հավասարվեց երրորդ տեղում գտնվող «Սեւիլիային»: Առաջատար «Բարսելոնան» ունի 43 միավոր, իսկ «Բետիսը» 28 միավորով 7-րդն է:

Իսպանիայի առաջնություն, 19-րդ տուր

«Բետիս» - «Ռեալ»՝ 1:2

Սերխիո Կանալես, 67 – Լուկա Մոդրիչ, 13, Դանիել Սեբալյոս, 88

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում