23:21  ,  13 հունվարի, 2019

Մեսիի հոբելյանական գոլն ու Սուարեսի դուբլը հաղթանակ բերեցին «Բարսելոնային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում առաջատար «Բարսելոնան» ընդունեց «Էյբարին» եւ խփեց 3 անպատասխան գոլ (տեսանյութ):

Կատալոնական ակումբից դուբլի հեղինակ դարձավ ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Լիոնել Մեսին, որը 400-րդ գոլը խփեց Պրիմերայում: Արգենտինացի հարձակվողը ռմբարկուների ցուցակը գլխավորում է 17 գոլով, իսկ 3 գոլ քիչ խփած Սուարեսը երկրորդ տեղում է:

31-ամյա Մեսին դարձավ պատմության առաջին ֆուտբոլիստը, որը 400 գոլ է խփում Իսպանիայի առաջնությունում:

43 միավոր հավաքած «Բարսելոնան» 5 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոյից»:

Իսպանիայի առաջնություն, 19-րդ տուր

«Բարսելոնա» - «Էյբար»՝ 3:0

Լուիս Սուարես, 19, 59, Լիոնել Մեսի, 53

«Աթլետիկ» - «Սեւիլիա»՝ 2:0

Ինյակի Ուիլյամս, 23, 84

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում