22:05  ,  13 հունվարի, 2019

«Գանձասար-Կապանի» մարզիչը տեղեկություն չունի Լուբամբո Մուսոնդայից

«Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը խոսել է Զամբիայի հավաքականի կիսապաշտպան Լուբամբո Մուսոնդայի մասին: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ 23-ամյա ֆուտբոլիստը մոտ է հյուսիսամերիկյան MLS տեղափոխելուն:

«Մուսոնդայի կարգավիճակի մասին չգիտի նույնիսկ Մուսոնդան: Դա չգիտի ոչ ոք, բացի նրա գործակալից: Գործակալները շատ են, եւ նրանցից յուրաքանչյուրը ֆուտբոլիստին տանում է իր կողմը: Գործակալների խնդիրն առկա է: Ես՝ որպես մարզիչ, դեռ չգիտեմ՝ ինչ է լինելու: Եթե նա հեռանալու է, պետք է համապատասխան փոխարինող գտնենք: Մարդիկ մտածում են իրենց մասին, սակայն չեն հասկանում, որ վնաս են տալիս թիմին»,- «Գանձասար-Կապանի» մամուլի ծառայության հետ զրույցում նշել է Աշոտ Բարսեղյանը:

Ավելի վաղ նշվում էր, որ Մուսոնդայի ծառայություններով հետաքրքրվում է ամերիկյան «Օռլանդո Սիթին»: Զամբիայի հավաքականում կիսապաշտպանը մասնակցել է 23 հանդիպման, խփել է 2 գոլ։ Նա 2015 թվականից է խաղում «Գանձասար-Կապանում»:

Ֆոտո՝ «Գանձասար-Կապանի» մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում