18:52  ,  13 հունվարի, 2019

«Ֆուտզալ բիզնես լիգա». Լրագրողների թիմի վստահ հաղթանակն ու երրորդ տուրի արդյունքները (ֆոտո)

Նախկին «Միկա» մարզադահլիճում շարունակվող «Ֆուտզալ բիզնես լիգայի» C մրցաշարում անցկացվել են երրորդ տուրի խաղերը:

B խմբում ընդգրկված լրագրողների Հայաստանի ֆուտբոլային հավաքականը 25:2 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Գլոբալ Կրեդիտի» նկատմամբ: Խմբի մյուս խաղում «Յունիբանկն» ուժեղ է գտնվել «Բարսիսից»՝ 4:3: «Մարիաննա» - «Ֆասթ Կրեդիտ» հանդիպումը հետաձգվել է:

A խմբում հաղթանակներ են տարել «Գրանդ Սպորտը», «Իմեքս Գրուպը» եւ «Ալֆա-Ֆարմը»: 

Փլեյ-օֆֆի ուղեգիր են նվաճելու խմբերում առաջին ու երկրորդ տեղ զբաղեցրած թիմերը:

Ֆոտո՝ «Ֆուտզալ բիզնես լիգայի»  մամուլի ծառություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում