17:01  ,  13 հունվարի, 2019

«Աթլետիկոն» տնային հաղթանակ տարավ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով հաղթեց «Լեւանտեին»: Հաղթական գոլը երկրորդ խաղակեսում խփեց ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը, որն անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը (տեսանյութ):

«Աթլետիկոն» 38 միավորով երկրորդ տեղում է եւ 2 միավոր է հետ առաջատար «Բարսելոնայից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել:

Իսպանիայի առաջնություն, 19-րդ տուր

«Աթլետիկո» - «Լեւանտե»՝ 1:0

Անտուան Գրիզման, 57 (11մ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում