00:17  ,  13 հունվարի, 2019

Էմերի. Ինձ անհանգստացնում է, որ պարտվում ենք 3 անընդմեջ արտագնա խաղում

Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մեկնաբանել է Անգլիայի առաջնության 22-րդ տուրում «Վեստ Հեմից» կրած 0:1 հաշվով պարտությունը:

«Ինձ անհանգստացնում է, որ 3 անընդմեջ արտագնա խաղում պարտվում ենք: Մենք պետք է մրցունակ լինենք նաեւ դրսում: Հյուրընկալվելիս մենք չենք հասնում ցանկալի արդյունքի: Պետք է ավելին անենք, ավելի որակով խաղանք 90 րոպե:

Մենք կորցնում էինք գնդակը կենտրոնում, երկրորդ խաղակեսում կարող էինք ավելի լավ խաղալ, բայց գոլը փոխեց պայքարի ընթացքը: «Վեստ Հեմը» լավ պաշտպանվեց»,- Էմերիի խոսքը մեջբերում է BBC-ն:

Հունվարի 19-ին կայանալիք հաջորդ տուրի խաղում «Արսենալը» կընդունի «Չելսիին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում