23:22  ,  12 հունվարի, 2019

«Չելսին» ուժեղ էր «Նյուքասլից» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 22-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» ընդունեց հետնապահներից «Նյուքասլին»: Իտալացի Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 2:1 հաշվով:

Արդեն 9-րդ րոպեին իսպանացի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսն առաջ մղեց դաշտի տերերին: Առաջին խաղակեսի վերջնամասում հյուրերը կարողացան վերականգնել հավասարությունը, սակայն երկրորդ խաղակեսում բրազիլացի հարձավող Վիլիանը խփեց հաղթական գոլը:

«Չելսին» 47 միավորով չորրորդ տեղում է եւ «Արսենալից» արդեն առաջ է 6 միավոր: Երրորդ տեղում ընթացող «Տոտենհեմը» 21 խաղից հետո ունի 48 միավոր: «Նյուքասլը» 18 միավորով 18-րդն է:

Անգլիայի առաջնություն, 22-րդ տուր

«Չելսի» - «Նյուքասլ»՝ 2:1 (տեսանյութ)

Պեդրո Ռոդրիգես, 9, Վիլիան, 57 - Քիրան Քլարկ, 40

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում