22:55  ,  12 հունվարի, 2019

Վալվերդե. «Բարսելոնան» կփորձի այս ամիս գնել հարձակվողի

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն հայտնել է այս ամիս հարձակվողի ձեռք բերելու ցանկության մասին: Պատճառը Մունիրի տեղափոխությունն է «Սեւիլիա»:

«Այժմ ունենք հարձակվողի եւս մեկ տեղ: Տարնսֆերային պատուհանը դեռ չի փակվել: Կքննարկենք տարբերակներ: Եթե չստացվի, ապա որեւէ մեկին կկանչենք երկրորդ թիմից»,- Վալվերդեի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Իսպանական մամուլը գրել էր, որ «Բարսելոնան» դիտարկում է Լոնդոնի «Չելսիի» իսպանացի հարձակվող Ալվարո Մորատայի թեկնածությունը, որին սակայն դեմ է կատալոնական ակումբի մարզական տնօրեն Էրիկ Աբիդալը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում