21:49  ,  12 հունվարի, 2019

ՊՍԺ-ն՝ անկասելի (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 20-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Ամյենի» հետ: Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը առավելության հասավ 3:0 հաշվով: Աչքի ընկան ուրուգվայցի Էդինսոն Կավանի, ֆրանսիացի Կիլիան Մբապեն եւ բրազիլացի Մարկինյոսը:

ՊՍԺ-ն 18 խաղում վաստակել է 50 միավոր եւ առաջինն է: Փարիզյան ակումբը դեռ պարտություն չի կրել՝ 16 հաղթանակ, 2 ոչ ոքի: Երկրորդ տեղում ընթացող «Լիլը» 20 խաղից հետո ունի 37 միավոր:

Ֆրանսիայի առաջնություն, 20-րդ տուր

«Ամյեն» - ՊՍԺ՝ 0:3 (տեսանյութ)

Էդինսոն Կավանի, 57, 11մ, Կիլիան Մբապե, 70, Մարկինյոս, 79

Հեռացում՝ Խալեդ Ադենոն («Ամյեն»), 66, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով