18:22  +04,  12 հունվարի, 2019

«Արսենալը» պարտվեց լոնդոնյան դերբիում (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 22-րդ տուրում հանդիպեցին լոնդոնյան «Վեստ Հեմն» ու «Արսենալը»: Նվազագույն հաշվով հաղթանակ տարան դաշտի տերերը չիլիացի մարզիչ Մանուել Պելեգրինիի գլխավորությամբ:

Երկրորդ խաղակեսի սկզբում ֆրանսիացի Սամիր կիսապաշտպան Սամիր Նասրիի փոխանցումից հետո աչքի ընկավ իռլանդացի կիսապաշտպան Դեկլան Ռայսը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ոտքի կոտրվածքից հետո չի օգնի «Արսենալին» մինչեւ փետրվար:

Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմը 41 միավորով 5-րդն է, «Վեստ Հեմը» 8-րդն է՝ 31 միավոր:

Անգլիայի առաջնություն, 22-րդ տուր

«Վեստ Հեմ» - «Արսենալ»՝ 1:0 (տեսանյութ)

Դիքլեն Ռայս, 48

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ