18:33  ,  12 հունվարի, 2019

«Բարսելոնայի» հարձակվողը տեղափոխվեց «Սեւիլիա» (ֆոտո)

Իսպանական «Սեւիլիան» հայտարարել է «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Մունիրի տրանսֆերի մասին: 23-ամյա ֆուտբոլիստը բուժզննում է անցել եւ կնքել 4.5 տարվա պայմանագիր: Տրանսֆերի արժեքը 1.05 միլիոն եվր է:

Հիշեցնենք, որ Մունիրը հրաժարվել էր երկարաձգել պայմանագիրը կատալոնական ակումբի հետ: Այն ավարտվելու էր այս ամռանը: Ընթացիկ մրցաշրջանում Մունիրը «Բարսելոնայում» մասնակցել է 11 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում