15:44  ,  12 հունվարի, 2019

«Մոնակոն» վարձակալել է բուժզննումը տապալած ֆուտբոլիստի

Թուրքական «Անթալիասպորի» կիսապաշտպան Ուիլյամ Վանկյորը մինչեւ մրցաշրջանի ավարտը վարձակալությամբ հանդես կգա Ֆրանսիայի առաջնությունը ներկայացնող «Մոնակոյում»:

30-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստը տապալել է բուժզննումը, քանի որ ձախ ոտքի վնասվածք ունի: Այդ պատճառով տրանսֆերը տեղի չի ունեցել: «Մոնակոյի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Թիերի Անրին ափսոսանք էր հայտնել, որ չեն գնել Վանկյորին, որը կարիերայի ընթացքում հանդես է եկել ֆրանսիական «Նանտուն» եւ «Մարսելում», բելգիական «Ստանդարդում», Մոսկվայի «Դինամոյում», իտալական «Ռոմայում»: Վանկյորը խաղացել է նաեւ Ֆրանսիայի մինչեւ 19 եւ 21 տարեկանների հավաքականներում:

Թուրքիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 7 հանդիպման, գոլով կամ գոլային փոխանցմամբ աչքի չի ընկել:

«Մոնակոն» Ֆրանսիայի առաջնության 18 տուրից հետո 13 միավորով նախավերջին տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում