14:31  ,  12 հունվարի, 2019

Բուֆոն. 40-ամյա տարօրինակ մարդ եմ, որը կարծում է՝ դեռ 20 տարեկան է

Փարիզի ՊՍԺ-ի 40-ամյա դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը դեռ մտադիր չէ ավարտել կարիերան:

«Եթե ՊՍԺ-ն համաձայնի, հույս ունեմ խաղալ առնվազն եւս մեկ տարի: Ես 40 տարեկան տարօրինակ մարդ եմ, որը կարծում է, թե դեռ 20 տարեկան է, իսկ ամբիցիաներս ավելի շատ են, քանի պատանիների մոտ»,- Բուֆոնի խոսքը մեջբերում է vanityfair-ը:

Իտալացի դարպասապահը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1995 թվականին «Պարմայում»: 2001-ին տեղափոխվել է Թուրինի «Յուվենտուս»՝ անցկացնելով 17 տարի: 2018թ. ամռանը ՊՍԺ-ի հետ կնքել է մեկ տարվա պայմանագիր եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:

Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Բուֆոնը մասնակցել է 8 հանդիպման, բաց թողել 4 գոլ, կատարել 22 սեյվ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English