13:20  ,  12 հունվարի, 2019

«Շիրակը» հավաք ու 3 հանդիպում կանցկացնի եւ կմեկնի Թուրքիա

«Շիրակը» վերադարձել է արձակուրդից և վերսկսել մարզումները Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայում: Մինչև փետրվարի 10-ը թիմը կանցկացնի հավաք Գյումրիում: Այդ ընթացքում թիմը ստուգողական հանդիպումներ կունենա Երևանի «Արցախի» (հունվարի 19-ին), Երևանի «Լոկոմոտիվի» (հունվարի 26-ին) և Վանաձորի «Լոռիի» (փետրվարի 3-ին) հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Այնուհետև «Շիրակը» կմեկնի Թուրքիա, որտեղ փետրվարի 10-ից փետրվարի 24-ը կանցկացնի ուսումնամարզական հավաք:

Մարտի 3-ին «Շիրակը» Հայաստանի Բարձրագույն խմբի 20-րդ տուրում կհյուրընկալի «Լոռիին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս