11:37  ,  12 հունվարի, 2019

«Արարատ-Արմենիան» ձեռք է բերել սերբ դարպասապահի

Երեւանի «Արարատ-Արմենիան» ձեռք է բերել 24-ամյա սերբ դարպասապահ Ստեֆան Չուպիչին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Չուպիչը հանդես է եկել սերբական «Նովի Սադ», «Բելգրադ», «Դինամո Պանցևո», նորվեգակական «Սարփսբորգ 08» և մի շարք այլ ակումբներում:

Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը ներկայացրել է «Վոժդովաց» ակումբը: Եղել է Սերբիայի մինչև 19, 21 և 23 տարեկանների հավաքականների խաղացող:

Սերբիայի պատանեկան հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի մինչև 19 տարեկանների չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով